«Չելսին» պատրաստվում է հաջորդ շաբաթ ավարտին հասցնել «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Նաթան Ակեի տրանսֆերը, հայտնում է The Athletic-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ լոնդոնյան ակումբը շարունակում է բանակցությունները 27-ամյա հոլանդացու տրանսֆերի շուրջ։
Նշվում է, որ հնարավոր գործարքը գնահատվում է 45 մլն ֆունտ ստերլինգ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «արիստոկրատները» համաձայնեցրել են անձնական պայմանագրի կետերը պաշտպանի հետ։
Անցած մրցաշրջանում Ակեն ակումբի կազմում 27 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և դարձել երեք գոլի հեղինակ:
Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։