«Մանչեսթեր Սիթին» և «Չելսին» լիովին համաձայնեցրել են Ստերլինգի տրանսֆերը

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը շուտով պաշտոնապես կդառնա «Չելսիի» ֆուտբոլիստ։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն թվիթերում գրել է, որ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստորագրված են։

Ստերլինգը երեկ արդեն բարեհաջող բուժզննում է անցել Լոնդոնում։ Առաջիկայում պաշտոնապես կհայտարարվի տրանսֆերի մասին։