Անգլիական «Լիդսի» վինգեր Ռաֆինյան տեղափոխվում է կատալոնական «Բարսելոնա»:
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հավաստմամբ՝ 25-ամյա ֆուտբոլիստը այսօր կժամանի Իսպանիա՝ ավարտելու գործարքը:
Կողմերի միջև կնքվող համաձայնագիրը կգործի մինչև 2027 թվականի հունիսի 30-ը:
Ռաֆինիայի պայմանագիրն անգլիական ակումբի հետ գործում է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո: