Ֆրենկի դե Յոնգը իր ապագայի վերաբերյալ հստակ դիրքորոշում ունի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը չի ցանկանում հեռանալ կատալոնական ակումբից, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ չնայած «Մանչեսթեր Յունայթեդի», «Մանչեսթեր Սիթիի», «Բավարիայի» և ՊՍԺ-ի առաջարկներին, 25-ամյա հոլանդացին ոչ մեկի հետ չի պայմանավորվել, քանի որ ցանկանում է մնալ «Բարսելոնայում»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է Դե Յոնգին գնել «Բարսելոնայից» 80 միլիոն եվրոյով։

Հոլանդացու գործակալը արդեն տեղեկացրել է շահագրգիռ կողմերին ֆուտբոլիստի որոշման մասին:

Անցած մրցաշրջանում Դե Յոնգը բոլոր մրցաշարերում «Բարսելոնայի» կազմում անցկացրած 45 խաղում դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Կիսապաշտպանի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։