«Չելսին» և «Նապոլին» համաձայնեցրել են պաշտպան Կալիդու Կուլիբալիի տրանսֆերը լոնդոնյան ակումբ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Գործարքի արժեքը կկազմի 40 միլիոն եվրո, «Նապոլին» այժմ ձևակերպում է փաստաթղթերը, որից հետո պաշտոնապես կհայտարարվի տրանսֆերի մասին:
Կուլիբալին երկարաժամկետ պայմանագիր կկնքի «Չելսիի» հետ, սենեգալցու աշխատավարձը կկազմի 10 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում։