Էդին Ջեկոն մերժել է իտալական գրանդի տրանսֆերային առաջարկը

Միլանի «Ինտերի» հարձակվող Էդին Ջեկոն չի ցանկանում տեղափոխվել «Յուվենտուս»:

Sportitalia-ի փոխանցմամբ՝ Ջեկոն մերժել է թուրինյան ակումբի տրանսֆերային առաջարկը:

Ռոմելու Լուկակուի ակումբ վերադարձից հետո բոսնիացու ապագան թիմում մշուշոտ է:

Բոսնիացու պայմանագիրն «Ինտերի» հետ գործում է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: