«Չելսին» բանակցություններ է վարում ՊՍԺ-ի և «Ման. Սիթիի» պաշտպանների հետ

Պաշտպաններ Պրեսնել Կիմպեմբեն (ՊՍԺ) և Նաթան Ակեն («Մանչեսթեր Սիթի») կարող են կարիերան շարունակել «Չելսիում»։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ լոնդոնյան ակումբն այժմ բանակցություններ է վարում միանգամից երկու ֆուտբոլիստի հետ։ Ակումբը մտադիր է նրանց ձեռք բերել Կալիդու Կուլիբալիի գործարքից հետո:

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ցանկանում է ուժեղացնել թիմի պաշտպանական գիծը: Ակեն և Կիմպեմբեն առաջնային տարբերակներ են, քանի որ «Յուվենտուսի» պաշտպան Մատեյս դե Լիգտը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Բավարիա»: