Կալիդու Կուլիբալին պայմանագիր է համաձայնեցրել անգլիական գրանդի հետ

«Նապոլիի» և Սենեգալի հավաքականի կենտրոնական պաշտպան Կալիդու Կուլիբալին կշարունակի մրցելույթները ԱՊԼ-ում:

Նա 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել Լոնդոնի «Չելսիի» հետ, հավաստում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Սենեգալցու աշխատավարձը կկազմի տարեկան 10 միլիոն եվրո:Տրանսֆերը կարժենա 38 միլիոն եվրո:

Սենեգալցու պայմանագիրը նեապոլիտանական ակումբի հետ գործում է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: