«Բարսելոնան» հաջորդ շաբաթ կստանա 320-330 միլիոն եվրո հեռուստատեսային իրավունքների վաճառքից, հայտնում է լրագրող Ֆերան Կորեասը Twitter-ում։
Աղբյուրի համաձայն՝ դրա շնորհիվ կատալոնական ակումբը կկարողանա կազմակերպել «Լիդսի» կիսապաշտպան Ռաֆինյա Դիասի տրանսֆերը, ով մոտ է ակումբ տեղափոխվելուն:
Այս գումարը կօգնի նաև բարելավել ակումբի բարդ ֆինանսական դրությունը: