«Ոսկե գնդակի» հավակնորդները հայտնի կդառնան օգոստոսի 12-ին

​​«Ոսկե գնդակ» մրցանակի հավակնորդները հայտնի կդառնան օգոստոսի 12-ին:

Այդ օրը հայտնի կդառնան տղամարդկանց և կանանց «Ոսկե գնդակի» հավակնորդները, ինչպես նաև «Յաշինի մրցանակի»՝ լավագույն դարպասապահի և «Կոպայի մրցանակի» հավակնորդները, որը շնորհվում է լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին (մինչև 21 տարեկան):

«Ոսկե գնդակի» և այլ մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին։