«Թոթենհեմի» մարզման ժամանակ Սոնն ուշաթափվել է, իսկ Քեյնի ինքնազգացողությունը վատացել է

«Թոթենհեմի» որոշ ֆուտբոլիստների ինքնազգացողությունը վատացել է Հարավային Կորեայում մարզումների ժամանակ, հայտնում է Marca-ն։

Ըստ աղբյուրի՝ լոնդոնցիները մարզվել են Սեուլի մարզադաշտում +30 աստիճան ջերմաստիճանի պայմաններում։ Ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն իր ֆուտբոլիստներին հրահանգել է 42 անգամ վազել դաշտով մեկ։

Նշվում է, որ մարզման ժամանակ հարձակվող Հին Մին Սոնը կորցրել է գիտակցությունը, իսկ հարձակվող Հարի Քեյնը փսխել է։

Հիշեցնենք, որ թիմը Հարավային Կորեայում մասնակցում է մինչմրցաշրջանային շրջագայությանը։