Ռոբերտ Լևանդովսկին կարիերան շարունակելու այլ տարբերակ ունի

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին բանակցություններ կսկսի «Չելսիի» հետ, եթե «Բարսելոնա» տեղափոխությունը ձախողվի:

CBS Sports-ի լրագրող Բեն Ջեյկոբսի հավատմամբ՝ Ռոբերտը պատրաստ է ժամանակ տալ «Բարսելոնային» մինչև անգլիական ակումբի հետ բանակցություններ սկսելը:

Ավելի վաղ պարզ էր դարձել, որ «Բարսելոնան» Լևանդովսկու տրանսֆերի համար վերջին առաջարկն է արել «Բավարիային»: