Սպառնալիքների պատճառով Ռոբերտ Լևանդովսկին Մյունխեն է ժամանել առանց ընտանիքի

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ժամանել է մյունխենյան ակումբի մարզաբազա՝ չնայած «Բարսելոնա» հնարավոր տեղափոխությանը։

Ըստ Sport1-ի՝ Լևանդովսկին Մյունխեն է եկել միայնակ՝ առանց կնոջ և երեխաների, քանի որ համացանցում սպառնալիքներ է ստացել:

Լեհ ֆուտբոլիստն անհամբերությամբ սպասում է, թե երբ է շուտով ավարտելու իր տեղափոխությունը «Բարսելոնա»:

Նախորդ մրցաշրջանում 33-ամյա Լևանդովսկին Բունդեսլիգայի 34 խաղում դարձել է 35 գոլի հեղինակ։