Նախամրցաշրջանային հավաքի շրջանակներում ՊՍԺ-ն կմեկնի Ճապոնիա:
Ինչպես հայտնում է L’Equipe-ը, թիմի նոր գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն իր հետ չի տանի միանգամից ինը ֆուտբոլիտների, որոնցից ակումբը նախատեսում է ազատվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Այս ցուցակում են Մաուրո Իկարդին, Աբդու Դիալոն, Իդրիսա Գուեյեն, Յուլիան Դրաքսլերը, Անդեր Էրերան, Ժորժինիո Վեյնալդումը, Լևեն Կուրզավան, Ռաֆինյան և Սերխիո Ռիկոն։