«Միլանի» կիսապաշտպան Սամու Կաստիլյեխոն պաշտոնապես տեղափոխվել է «Վալենսիա»: Այս մասին հայտնում է իսպանական ակումբի կայքը։
Նշվում է, որ ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել 3 տարով։
Կաստիլյեխոն նախկինում հանդես է եկել «Միլանում», այդ թվում «չղջիկների» ներկայիս գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի օրոք: