Հարձակվող Անդրեա Պետանյան կարող է իտալական մի ակումբը փոխել մյուսով։ Ֆուտբոլիստը, ում իրավունքները պատկանում են «Նապոլիին», հայտնվել է «Մոնցայի» հետաքրքրության շրջանակում:
Լրագրող Նիկոլո Սկիրայի տվյալներով՝ Ա Սերիայի նորեկը ցանկանում է վարձակալել հարձակվողին 3 միլիոն եվրոյով, ինչպես նաև առաջարկում է պայմանագրում ներառել 10 միլիոն եվրոյի դիմաց տրանսֆերը գնելու օպցիա: Հիմնական պայմանն այն է, որպեսզի ակումբը պահպանի տեղն Ա Սերիայում:
Նախորդ մրցաշրջանում Պետանյան մասնակցել է 32 հանդիպման, դարձել 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ «Նապոլիի» հետ հարձակվողի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ։