«Մանչեսթեր Սիթին» և Ռոդրին երկարաձգել են պայմանագիրը

Կիսապաշտպան Ռոդրին նոր պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ, տեղեկացնում է «քաղաքաբնակների» մամուլի ծառայությունը:

Նոր համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2027 թվականի հունիսի 30-ը:

26-ամյա իսպանացին «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել «Ատլետիկոյից» 2019 թվականի ամռանը։ Այդ ժամանակից ի վեր կիսապաշտպանը «քաղաքաբնակների» կազմում անցկացրել է 151 հանդիպում, որոնցում դարձել է 13 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։