«Յուվենտուսը» մերժել է Դե Լիգտի տրանսֆերի վերաբերյալ «Բավարիայի» առաջարկը

«Բավարիան» շարունակում է պայքարը «Յուվենտուսի» պաշտպան Մատեյս դե Լիգտի համար։ Մյունխենցիները 60 միլիոն եվրո չափով առաջարկ են արել, սակայն մերժում են ստացել։

Ըստ Bild-ի՝ «Բավարիան» առաջարկել է 60 միլիոն, գումարած ևս 10 միլիոն՝ որպես բոնուս: «Յուվենտուսը» մերժել է առաջին առաջարկը: Չնայած դրան՝ կողմերը կշարունակեն բանակցությունները։

Ավելի վաղ Դե Լիգտը հայտարարել էր «Բավարիայում» խաղալու իր ցանկության մասին։ Նախորդ մրցաշրջանում հոլանդացին անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: