Գարեթ Բեյլը մտադիր է մասնակցել Եվրո-2024-ին

«Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվող Գարեթ Բեյլը հայտնել է, որ մտադիր է խաղալ 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում։

«Պատրաստ ենք բոլոր մարտահրավերներին: Ես գրեթե 33 տարեկան եմ և դեռ շատ տարիներ ունեմ առջևում: Ես այստեղ միայն 6 կամ 12 ամիս խաղալու համար չեմ, այլ ցանկանում եմ որքան հնարավոր է երկար լինել «Գալաքսիում»:

Անհամբերությամբ սպասում եմ ապագային, և դա ինձ հնարավորություն է տալիս շարունակել գնալ հաջորդ Եվրոյին, իսկ գուցե նույնիսկ ավելի հեռուն»,- Բեյլի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը: