Ֆրենկի դե Յոնգը ժամանել է «Բարսելոնայի» մարզաբազա

Կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը ժամանել է «Բարսելոնայի» մարզաբազա հայտնում է Marca-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա հոլանդացին չի ցանկանում տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»՝ չնայած մարզիչ Էրիկ տեն Հագի հետ աշխատելու հեռանկարին, ում ղեկավարությամբ հանդես է եկել «Այաքսում»։

Նախորդ մրցաշրջանում Դե Յոնգը բոլոր մրցաշարերում կատալոնացիների կազմում անցկացրած 45 խաղում դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: