«Բարսելոնան» վերջին առաջարկն է կատարել Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերի վերաբերյալ

«Բարսելոնան» շարունակում է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն ձեռք բերելու փորձեր կատարել։

Ինչպես հայտնում է լրագրող Ժերար Ռոմերոն՝ «Բարսան» կապ է հաստատել «Բավարիայի» հետ և վերջին առաջարկն կատարել: Կատալոնացիները վստահ են, որ այս առաջարկը կընդունվի, և լեհը մինչև այս շաբաթվա վերջ կդառնա «Բարսելոնայի» ֆուտբոլիստ:

Լևանդովսկու գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։ Անձամբ 33-ամյա հարձակվողն ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկանում է հեռանալ մյունխենյան ակումբից: