«Աստոն Վիլլայի» ֆուտբոլիստը «Բարսելոնայի» թիրախում

«Աստոն Վիլլայի» կիսապաշտպան Կարնի Չուկվուեմեկան կարող է կարիերան շարունակել Իսպանիայում։

Ֆուտբոլիստն ընկել է «Բարսելոնայի» հետաքրքրությունների ոլորտ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնացիները 18-ամյա անգլիացու մեջ բարձր ներուժ են տեսնում։ Կարնի Չուկվուեմեկի պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը։

Անցած մրցաշրջանում երիտասարդ կիսապաշտպանը 15 հանդիպում է անցկացրել բոլոր ակումբային մրցաշարերում և կատարել 1 գոլային փոխանցում: