«Ֆլամենգոն» մտադիր է պայմանագիր կնքել «Զենիթի» կիսապաշտպան Վենդելի հետ, սակայն, ըստ բրազիլական ԶԼՄ-ների, կարող է ստիպված լինել մրցակցել Պրեմիեր Լիգայի ակումբների հետ:
Ինչպես հաղորդում է Globo-ն՝ 24-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում անգլիական երեք ակումբներ, որոնց թվում են «Արսենալն» ու «Վեսթ Հեմը»:
Աղբյուրը նշում է, որ Վենդելը չի ցանկանում օգտվել ՖԻՖԱ-ի կանոնից, որը թույլ է տալիս մինչև հաջորդ ամառ կասեցնել ռուսական ակումբի հետ պայմանագիրը՝ առանց «Զենիթի» հետ համաձայնության։
Բրազիլացին «Զենիթ» է տեղափոխվել 2020 թվականին Լիսաբոնի «Սպորտինգից», նրա պայմանագիրը պետերբուրգյան ակումբի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։