Պաշտպան Սամուել Ումտիտիի տեղափոխությունը «Բարսելոնայից» «Ռեն» ձախողվել է:
Ինչպես հայտնում է Diario Sport-ը՝ ֆրանսիացին չի կարողացել անցնել բուժզննումը։
Ֆուտբոլիստը կվերադառնա կատալոնական ակումբի ճամբար և կշարունակի հանդես գալ «Բարսելոնայում»:
Կենտրոնական պաշտպանը «Բարսային» է միացել 2016 թվականի հուլիսին: 28-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է ևս չորս տարով։