Ռաֆինյան շատ մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն

«Լիդսի» հարձակվող Ռաֆինյան մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն։

Թվիթերում լրագրող Նիկոլո Շիրան հայտնում է, որ 25-ամյա բրազիլացին արդեն պայմանավորվել է կատալոնացիների հետ մինչև 2027 թվականը պայմանագրի կնքման հարցում։

Ըստ պայմանագրի Ռաֆինյայի աշխատավարձը կկազմի տարեկան 6 միլիոն եվրո։ «Լիդսը» տրանսֆերի համար «Բարսելոնայից» կստանա մոտ 55 միլիոն եվրո։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռաֆինյան կատալոնական ակումբին 2 օր ժամանակ է տվել գործարքն ավարտելու համար, որից հետո խոստացել է ուշադրությունը սևեռել «Չելսիի» վրա։