Կիսապաշտպան Պոլ Պոգբան «Յուվենտուս» վերադառնալուց հետո դիմել է թուրինյան ակումբի երկրպագուներին:
«Ինչպես տեսնում եք, ես վերադարձել եմ և շատ ուրախ եմ։ Անհամբերությամբ սպասում եմ մրցաշրջանի մեկնարկին, ցանկանում եմ նորից ձեզ հետ տիտղոսներ նվաճել։
Շուտով մենք խաղադաշտ դուրս կգանք՝ ձեզ հետ միասին»,- Պոգբայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։