Պաշտոնական. Անդրեաս Պերեյրան նոր ակումբ ունի (լուսանկար)

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդրեաս Պերեյրան տեղափոխվել է «Ֆուլհեմ», հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։

26-ամյա ֆուտբոլիստը նոր թիմի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր (մինչև 2026 թվականի ամառ ժամկետով)՝ այն ևս 12 ամսով երկարաձգելու հնարավորությամբ։

Գործարքի ֆինանսական պայմանները չեն նշվում, սակայն, ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի, տրանսֆերի արժեքը կազմել է 10 միլիոն ֆունտ, գումարած 3 միլիոն ֆունտ՝ որպես բոնուս:

Պերեյրան «Յունայթեդի» ակադեմիա է տեղափոխվել 2011 թվականին: Բրազիլացին «ՄՅու»-ի հիմնական կազմում անցկացրել է 75 հանդիպում։

https://twitter.com/FulhamFC/status/1546521063714164736