Մյունխենի «Բավարիան» չի բանակցում «Թոթենհեմի» հետ հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերի համար: Այս մասին Twitter-ում հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ամռան սկզբին տեղեկություններ հայտնվեցին, որ Քեյնը կարող է փոխարինել Ռոբերտ Լևանդովսկուն «Բավարիայում»։
Սակայն 28-ամյա անգլիացու տեղափոխությունը գերմանական ակումբ դժվար թե տեղի ունենա, քանի որ բանակցություններում կոնկրետություն չկա՝ ակումբները ոչ մի քննարկում ու բանակցություններ չեն վարում այս պահին։
Անցած մրցաշրջանում հարձակվողը «Թոթենհեմի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 27 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: