«Բարսելոնան» հետաքրքրված է կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի վաճառքով։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, կատալոնական ակումբը ծրագրում է շատ մոտ ապագայում բաժանվել 32-ամյա բոսնիացուց։
Նշվում է, որ կիսապաշտպանը ակումբի հետ չի մեկնի ԱՄՆ նախամրցաշրջանային շրջագայության:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանը Պյանիչը վարձավճարով անցկացրել է «Բեշիքթաշում»: