«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը, ամենայն հավանականությամբ, այս ամառ կփոխի ակումբային գրանցումը, քանի որ կատալոնական ակումբում հույսեր չեն կապում նրա հետ:
Ըստ իսպանական Sport հրատարակության՝ 32-ամյա բոսնիացու ծառայություններով հետաքրքրված է «Ալ-Նասրը», որը գլխավորում է Ռուդի Գարսիան, ով Պյանիչի հետ աշխատել է «Ռոմայում»:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Չավին նախամրցաշրջանային խաղերի ժամանակ նախատեսում է հնարավորություն ընձեռել նրան ամրապնդվել թիմում:
Անցած մրցաշրջանում Պյանիչը վարձավճարով հանդես եկավ «Բեշիքթաշում» և բոլոր մրցաշարերում ակումբի կազմում անցկացրած 26 խաղում 4 գոլային փոխանցում կատարեց: