Կիսապաշտպան Մեսութ Օզիլը և «Ֆեներբահչեն» պայմանավորվել են խզել պայմանագիրը կողմերի փոխադարձ համաձայնությամբ, հայտնում է Ntv Spor-ը։
33-ամյա ֆուտբոլիստը թուրքական ակումբ է տեղափոխվել «Արսենալից» 2021 թվականի սկզբին՝ ազատ գործակալի կարգավիճակով:
Այս տարվա մարտին «Ֆեներբահչեն» գլխավոր մարզչի հետ կոնֆլիկտի պատճառով Օզիլին հեռացրել էր մարզումներից։ 2021/22 մրցաշրջանում գերմանացին թիմի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 հանդիպման, որոնցում դարձել է 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։