Ջասթին Կլյուվերտը, գուցե տեղափոխվի ԱՊԼ

«Ռոմայի» վինգեր Ջասթին Կլյուվերտը հայտնվել է «Վեսթ Հեմի» դիտակետում: Այս մասին հայտնում է Gazzetta dello Sport-ը։

«Մրճահարների» գլխավոր տրանսֆերային նպատակը «Վիլյառեալի» հարձակվող Արնո Դանժուման էր, սակայն հոլանդացին հրաժարվել է տեղափոխվել Լոնդոն։

Դրանից հետո «Վեսթ Հեմը» կապ է հաստատել Կլյուվերտի հետ: Ֆուտբոլիստի դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ դեռ հայտնի չէ:

Նախորդ մրցաշրջանում Կլյուվերտը բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ

։ Նրա պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։