Ժոան Լապորտա. «Այդ սրիկաները մեզ վաճառեցին Ֆերան Տորեսին, որը չի կարողանում գոլեր խփել»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան քննադատել է հարձակվող Ֆերան Տորեսին, ով կատալոնական ակումբ է տեղափոխվել 2022 թվականի հունվարին «Մանչեսթեր Սիթիից»:

Ակումբի մասին փոդքասթներից մեկում լրագրող Ժոան Ֆոնտեսը հայտնել է Տորեսի մասին Լապորտայի խոսքերը, որոնք վերցված են նախագահի  հարցազրույցից։

«Ինձ դուր են գալիս Պեպ Գվարդիոլան և Չիկի Բեգիրիստայնը, բայց այդ սրիկաները մեզ վաճառեցին Ֆերան Տորեսին, որը չի կարողանում գոլեր խփել»,- ասել է Լապորտան։

«Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 24 խաղում Տորեսը դարձել է 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։