Հասան Սալիհամիջիչը ժամանել է Թուրին՝ Դե Լիգտի գործարքն ավարտելու համար

«Յուվենտուսի» պաշտպան Մատեյս դե Լիգտը մոտ է «Բավարիա» տեղափոխվելուն:

Մյունխենյան ակումբի մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչն այսօր ժամանել է Թուրին՝ ավարտին հասցնելու համար հոլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերի գործարքը: Համապատասխան լուսանկարն օդանավակայանից հրապարակել է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն թվիթերի իր էջում։

«Յուվենտուսը» նախատեսում է հոլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառել 80 միլիոն եվրոյով։

https://twitter.com/DiMarzio/status/1546478240482693120