Հայտնի է, թե երբ Քրիստիան Էրիկսենը բուժզննում կանցնի «Մանչեսթեր Յունայթեդի» համար

Դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը պատրաստվում է այս շաբաթ պաշտոնապես պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Ինչպես հայտնում է Manchester Evening News-ը, 30-ամյա կիսապաշտպանը շուտով բուժզննում կանցնի։

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի Դանիա – Ֆինլանդիա հանդիպման ժամանակ Էրիկսենը սրտի կաթված է ստացել, ուստի անգլիական ակումբը առավել ուշադիր կլինի այդ հարցում։

Սպասվում է, որ կողմերը պայմանագիր կկնքեն 3 տարով։ Այս դեպքում Էրիկսենը կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» երկրորդ նորեկը «Ֆեյենորդի» պաշտպան Տայրել Մալասիայից հետո:

2022 թվականի հունվարից կիսապաշտպանը հանդես է գալիս «Բրենթֆորդում»՝ 10 խաղում դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հուլիսի 1-ից դանիացին ազատ գործակալի կարգավիճակում է։