«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի եզրային հարձակվող Ռահիմ Ստեռլինգը պայմանագիր է ստորագրել Լոնդոնի «Չելսիի» հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Թոշակառուների» հետ պայմանագիրը նախատեսված է հինգ տարով: Պաշտոնական հայտարարությունը սպասվում է առաջիկայում:
Ստեռլինգի պայմանագիրն Անգլիայի չեմպիոնի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հուլիսը: