«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ անգլիական թիմից հեռանալու լուրերի մասին:
«Նա մեզ հետ չէ, և դա պայմանավորված է անձնական պատճառներով: Ես խոսել եմ Կրիշտիանուի հետ այդ մասին: Նա ինձ չի ասել, որ ուզում է հեռանալ:
Մենք այս մրցաշրջանը պլանավորում ենք անցկացնել Կրիշտիանու Ռոնալդուի հետ Այսքանով ամենը ասված է»,- Տեն Հագի խոսքն է մեջբերում Sky Sports-ը: