Էրիկ տեն Հագը տվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ավագի անունը հաջորդ մրցաշրջանում

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը կմնա թիմի ավագը 2022/23 մրցաշրջանում։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «կարմիր սատանաների» նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը։

Պաշտպանը, ով թիմի ավագն է, ձախողվեց նախորդ մրցաշրջանում՝ հաճախակի սխալներ թույլ տալով:

Բանը հասել էր նրան, որ երկրպագուները Change.org-ում ստորագրահավաք են կազմակերպել, որում կոչ են անում Մագուայերին զրկել ավագի թևկապից։