«Բարսելոնայի» ֆուտբոլիստներից մեկը Իբիցայում հանգստանալու ժամանակ ձերբակալվել է չափից ավելի խմելու պատճառով, հայտնում է Marca-ն՝ հղում անելով Dongcast փոդքաստին։
Ֆուտբոլիստի անունը չի հրապարակվում։ Այնուամենայնիվ, աղբյուրն ակնարկել է, որ այդ հարձակվողը ակումբին միացել է նախորդ մրցաշրջանում։ Նրա ձերբակալությունը տեղի է ունեցել հունիսի 25-ին: