Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» նույնպես կպայքարի Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Մատեյս դե Լիխտի համար, տեղեկացնում է TuttoJuve-ն։
22-ամյա կենտրոնական պաշտպանին ցանկանում են ձեռք բերել նաև «Բավարիան», «Լիվերպուլը» և «Չելսին»:
Նիդեռլանդցին 2019 թվականի ամռանն է Ամստերդամի «Այաքսից» 85,50 միլիոն եվրոյով տեղափոխվել «Յուվենտուս»:
Դե Լիխտի պայմանագիրը «բիանկոներիների» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
Transfermarkt-ը Մատեյս դե Լիխտի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո: