«Յուվենտուսի» նորեկ Անխել դի Մարիան բացատրել է, թե ինչու է ՊՍԺ-ից հեռանալուց հետո որոշել պայմանագիր կնքել թուրինյան ակումբի հետ։
«Եթե «Յուվենտուսի» նման լուրջ թիմը ցանկանում է պայմանագիր կնքել քեզ հետ, ապա գրեթե անհնար է «ոչ» ասել: Նրանք համբերատար սպասեցին պայմանագրիս ավարտին։
Ես ընտրեցի «Յուվեն», քանի որ այն Իտալիայի ամենանշանակալի ակումբն է, և այն ամեն ինչ ունի շատ տիտղոսներ նվաճելու համար: Ես գիտեմ, որ այն ուժեղ թիմ է, և ես ցանկանում եմ լինել դրա մի մասը»,- ակումբային մամուլի ծառայությանը հայտնել է Դի Մարիան: