Ալեքսիս Սանչեսը ցանկանում է խզել պայմանագիրը «Ինտերի» հետ

«Ինտերի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի գործակալը երեքշաբթի՝ մայիսի 12-ին, կբանակցի ակումբի հետ՝ պայմանագրի հնարավոր խզման շուրջ։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան։

33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Ինտերի» հետ ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին:

Սակայն գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին չիլիացու վրա հույս չի դնում գալիք մրցաշրջանում, ուստի, ամենայն հավանականությամբ, այս ամառ ֆուտբոլիստը կհեռանա:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սանչեսի ծառայություններով հետաքրքրված է «Մարսելը»։ «Ֆլամենգոն» նույնպես ցանկանում է պայմանագիր կնքել հարձակվողի հետ:

Անցած մրցաշրջանում Սանչեսը Ա Սերիայում  անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։