Սերխիո Բուսկետսը հաջորդ տարի կարող է փոխել ակումբային գրանցումը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը հաջորդ ամռանը կարող է տեղափոխվել ՄԼՍ։ Նա արդեն մի քանի առաջարկ է ստացել Հյուսիսային Ամերիկայի ակումբներից, տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Բուսկետսը պատրաստ է այս մրցաշրջանից հետո դիտարկել կարիերայի շարունակության տարբերակներ։

Իսպանացին իր ողջ պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել է «Բարսելոնայի» կազմում։ Նա իր նորամուտը թիմի կազմում նշել է 2008 թվականին։