Պաշտոնական. Սերժիու Օլիվեյրան նոր ակումբ ունի

«Գալաթասարայը» հայտարարել է «Պորտուի» կենտրոնական կիսապաշտպան Սերժիու Օլիվեյրայի հետ պայմանագիր կնքելու մասին։

Transfermakrt պորտալի համաձայն՝ 30-ամյա կիսապաշտպանի համար թուրքական ակումբը «վիշապներին» վճարել է 3 միլիոն եվրո, իսկ անձամբ պորտուգալացին 4 տարվա պայմանագիր է կնքել «Գալաթասարայի» հետ։

Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը Օլիվեյրան վարձավճարով անցկացրել էր «Ռոմայում»: