«Նապոլիի» մարզական տնօրեն Կրիշտիանու Ջինտոլին խոսել է նեապոլիտանական ակումբում պաշտպան Կալիդու Կուլիբալիի ապագայի մասին։
«Կուլիբալիի վերաբերյալ պաշտոնական առաջարկներ չեն եղել: Չեմ ժխտի, որ Կալիդուն մեզ համար արժեքավոր ֆուտբոլիստ է, ով ինը տարի լավ է ներկայացրել ակումբը։ Մենք ամեն օր խոսում ենք նրա հետ։
Նա խնդրեց, որ իրեն ժամանակ տանք։ Կալիդուն տարակուսում է:
Նախագահը նրան իսկապես լուրջ առաջարկ է արել. Տարեկան 6 միլիոն եվրո մաքուր աշխատավարձ։
Նրան նաև խնդրել են կարիերայի ավարտից հետո պաշտոն զբաղեցնել ակումբի կազմում։
Նա հիանալի անձնավորություն է ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, այդ իսկ պատճառով Կալիդուն արժանի էր նման առատաձեռն առաջարկի»,- Ջինտոլիի խոսքերն է մեջբերում corriere dello Sport-ը: