«Մանչեսթեր Յունայթեդը» հարցում է կատարել ՊՍԺ-ի ֆուտբոլիստի վերաբերյալ

ՊՍԺ-ի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրության շրջանակում։ Այս մասին հայտնում է Get French Football News-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ մանկունիանցիները հարցում են կատարել փարիզյան ակումբին՝ Պարեդեսի տրանսֆերի վերաբերյալ։ ՊՍԺ-ն հայտարարել է արգենտինացի կիսապաշտպանին 35 միլիոն եվրոյի դիմաց վաճառելու պատրաստակամության մասին, ինչը կտրականապես չի գոհացրել «Մանչեսթեր Յունայթեդին»։ Դեռևս ակումբների միջև բանակցությունները դադարեցվել են։

Նախորդ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը փարիզցիների կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։