«Թոթենհեմի» կիսապաշտպան Ջովանի Լո Չլսոն ակումբի հետ չի մեկնի նախամրցաշրջանային շրջագայության Հարավային Կորեա, հայտնում է ակումբի կայքը։
Մեծ է հավանականությունը, որ 26-ամյա արգենտինացին մշտական հիմունքներով կտեղափոխվի «Վիլյառեալ»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսպանական ակումբը կիսապաշտպանին կգնի 20 միլիոն եվրոյով։
Անցած մրցաշրջանում Լո Սելսոն «Վիլյառեալի» կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ: