«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պատմել է, թե ինչպես է թիմը պատրաստվում նոր 2022/2023 մրցաշրջանի մեկնարկին։
«Իհարկե, ես ցանկանում եմ էներգիա հաղորդել ֆուտբոլիստներին: Բայց անձամբ ֆուտբոլիստները նույնպես քրտնաջան մարզվում են, չափազանց կենտրոնացած են առաջադրված նպատակին հասնելու համար։ Տեսնում եմ, որ նրանք հաճույք են ստանում ֆուտբոլից, սիրում են միասին խաղալ։
Մենք մշակում ենք հաջորդ մրցաշրջանի մարտավարությունը և ցանկանում ենք պայքարել տիտղոսների համար»,-ասել է մասնագետը։