«Բարսելոնայի» և «Արսենալի» նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը, ում պայմանագիրը «Մոնակոյի» հետ ավարտվել է, կարող է կարիերան շարունակել Իսպանիայում։
Ըստ իսպանական Sport պարբերականի՝ 35-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված է եղել «Լաս Պալմասը», սակայն ակումբի ներկայացուցիչն արդեն հայտարարել է, որ «Լաս Պալմասը» չի կարողանա բավարարել կիսապաշտպանի ֆինանսական պահանջները։ Սակայն, ինչպես հայտնում է Cadena SER-ը, իսպանացին կարող է տեղափոխվել «Ժիրոնա»:
Ֆաբրեգասի ծառայություններով հետաքրքրված են նաև ԱՄԷ-ի և ՄԼՍ-ի ակումբները։