«Բարսելոնայի» ղեկավարները գործարք են առաջարկել «Մանչեսթեր Սիթիին»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվայի գործակալ Ժորժե Մենդեշը «Բարսելոնայի» ղեկավարների հետ քննարկել է ֆուտբոլիստի կատալոնական ակումբ տեղափոխվելու հարցը:

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն,ֆինանսական խնդիրնրի պատճառով, իսպանական ակումբը առաջարկում է բրիտանացիների պահանջած 100 միլիոն եվրո վճարումը բաժանել մի քանի մասի, իսկ հիմա վճարել միայն կանխավճար:

Անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 50 խաղում Բեռնարդոն խփել է 13 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։

Կիսապաշտպանի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։

Transfermarkt-ը Բեռնարդո Սիլվային գնահատում է 80 միլիոն եվրո։